Սի Էն Էն Իսրայելը սպասում է իրանական հարձակման, երկիրը բարձր պատրաստվածության է

15:56, 01.11.2024

Իսրայելը սպասում է իրանական հարձակման, երկիրը բարձր պատրաստվածության վիճակում է, այս մասին գրում է Սի Էն Էն-ը՝ հենվելով անանուն աղբյուրի վրա։

Ինչպես գրում է Սի Էն Էն-ը, այս փուլում գնահատվում է Իրանի որոշումը՝ պատասխան հարվածի հնարավոր ժամանակն ու մասշտաբները որոշելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սի Էն Էն-ին անանուն աղբյուրը հայտնել էր, որ Իրանը «վճռական ու ցավոտ» պատասխան քայլեր է ծրագրում Իսրայելի դեմ։ Թեև աղբյուրը չի նշել հարձակման ստույգ ամսաթիվը, սակայն նա նշել է, որ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները։

Նմանատիպ