«Սի Էն Էն» – Իրանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ
Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, դոլարի նկատմամբ արժեզրկվել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ, հաղորդում է «Սի Էն Էն» թերթը։
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները խստացնելու ծրագրերի մասին հայտարարելուց հետո մեկ դոլարի գինը գերազանցել է 2.02 միլիոն ռիալը։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Իրանի տնտեսությունը այս տարի կկրճատվի ավելի քան 5%-ով։ Բացի այդ, սննդամթերքի գնաճը կգերազանցի 100%-ը, իսկ գործազրկությունը նույնպես կաճի։