«Սի Էն Էն»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը կենտրոնացնում է ուժերը առաջնագծում և պատրաստվում է հնարավոր նոր հարձակման՝ լրացուցիչ տարածքներ գրավելու համար
«Ոի Էն Էն»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը կենտրոնացնում է ուժերը առաջնագծում և պատրաստվում է հնարավոր նոր հարձակման՝ լրացուցիչ տարածքներ գրավելու համար։
«Սի Էն Էն»-ին այս մասին տեղեկացրել են երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ։
«Սի Էն Էն»-ի տվյալներով՝ ռուս զինվորական հրամանատարները փորձում են ստեղծել խոշոր ստորաբաժանումներ, որոնց հարձակման ուղղությունը, հավանաբար, կլինի Ուկրաինայի արևելքը։
«Պուտինը կփորձի գրավել իր հնարավոր ողջ տարածքը՝ մինչև Կիևի ծայրամասերը։ Ռուսները կանեն ամեն ինչ՝ իրենց հնարավոր ամեն ինչ ստանալու համար», – Սի Էն Էն-ին ասել է աղբյուրը։
Սակայն, ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, ԱՄՆ գնահատականները ցույց են տալիս, որ Ռուսաստանի ռազմական նպատակները, այդ թվում՝ Ուկրաինայում լրացուցիչ տարածքների գրավումը, գործնականում չեն փոխվել, չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Կրեմլին ուղղված կոչերին՝ հարգել 30-օրյա հրադադարը և սկսել իրական խաղաղության բանակցություններ։
ԱՄՆ գնահատականների համաձայն՝ Ռուսաստանը մեծապես հետ է պահվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և ականապատ դաշտերի պատճառով, մինչդեռ Ուկրաինան մարտադաշտում մարդկային ռեսուրսների զգալի պակաս է զգում, և Ռուսաստանը նույնպես խնդիրներ ունի ցանկալի ուժեր կազմավորելու հարցում։