«Սի Էն Էն» – Դոնալդ Թրամփին առաջարկվել են Իրանի դեմ ռազմական արշավը ընդլայնելու տարբերակներ

11:01, 16.07.2026
President Donald Trump meets with Ukranian President Volodymyr Zelensky at Mar-a-Lago in Palm Beach, Floriday, December 28, 2205. (Official White House Photo by Daniel Torok)

President Donald Trump meets with Ukranian President Volodymyr Zelensky at Mar-a-Lago in Palm Beach, Floriday, December 28, 2205. (Official White House Photo by Daniel Torok)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկվել են Իրանի դեմ ռազմական արշավը ընդլայնելու տարբերակներ, հաղորդում է Սի Էն Էն-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ տարբերակները Թրամփին ներկայացվել են իրավիճակային սենյակում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկման հիմնական թեման եղել է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության թուլացումը։

Սի Էն Էն-ը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը կրկին քննարկում է Խարգ կղզու գրավման հնարավորությունը, որը Իրանի էներգակիրների արտահանման կենտրոնն է։ Նա նաև դիտարկում է հարվածներ հասցնել Փիքաքս լեռան վրա գտնվող ստորգետնյա համալիրին, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, հավանաբար կապված է Իրանի միջուկային ծրագրի հետ և որտեղ, ըստ արբանյակային պատկերների, սկսվել են պատերազմի վաղ փուլերում պատճառված վնասի վերականգնման աշխատանքները։

Աղբյուրները նշում են, որ վերջին հարվածները նպատակ ունեին նվազեցնել Իրանի կարողությունը Հորմուզի նեղուցով նավարկող նավերի վրա հարձակվելու համար։

Ինչպես գրում է Սի Էն Էն-ը, ռադարային կայանների ոչնչացումը կարող է նաև լինել ավելի մեծ գործողությունների համար հող նախապատրաստելու նշան։

Նմանատիպ