«Սի Էն Էն» - ԱՄՆ-ում այսպես կոչված փակման 42-րդ օրը չեղարկվել է ավելի քան 1200 չվերթ, հետաձգվել է ավելի քան 3000-ը
«Սի Էն Էն» - ԱՄՆ-ում այսպես կոչված փակման 42-րդ օրը չեղարկվել է ավելի քան 1200 չվերթ, հետաձգվել է ավելի քան 3000-ը

«Սի Էն Էն»-ը գրում է, որ այսպես կոչված փակման 42-րդ օրը ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 1200 չվերթ, իսկ հետաձգվել է ավելի քան 3000-ը։

Մասնավորապես, Southwest Airlines-ը չեղարկել է չորեքշաբթի օրվա համար նախատեսված մոտ 150 չվերթ, իսկ United Airlines-ը՝ մոտ 270-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, մինչև դաշնային կառավարության փակման դադարեցման վերաբերյալ համաձայնագրի պաշտոնական ստորագրումը, ավիաընկերությունները պետք է շարունակեն պահպանել FAA-ի արտակարգ հրամանը՝ այս շաբաթ չվերթների աստիճանական կրճատման վերաբերյալ։ Հրամանագրի համաձայն՝ մինչև հինգշաբթի չվերթները կկրճատվեն ութ տոկոսով։ Ուրբաթ օրը չվերթները, ինչպես սպասվում է, կկրճատվեն տասը տոկոսով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարության փակումը շարունակվում է արդեն 42 օր, չնայած ԱՄՆ Սենատը ընդունել է օրենսդրություն, որը պատմության մեջ ամենաերկար փակումից հետո կառավարության վերաբացման առաջին քայլն է։