«Սի Էն Էն» – ԱՄՆ-ն պատրաստ է 96 ժամվա ընթացքում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, եթե նախագահ Թրամփը նման հրաման տա
ԱՄՆ-ն պատրաստ է 96 ժամվա ընթացքում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, եթե նման հրաման տա նախագահ Թրամփը։ Այս մասին «Սի Էն Էն» հեռուստաընկերությանը հայտնել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անանունության պայմանով են խոսել։
Նրանց խոսքով՝ տարածաշրջանում ներկայումս բավարար թվով ռազմական զորքեր կան հնարավոր հարձակում իրականացնելու համար։ Սակայն, եթե այն սկսվի, դա կլինի շատ ավելի մեծ ռազմական գործողություն, որը կգերազանցի ստատուս քվոյի պահպանումը։
Լրատվամիջոցների հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ հարցը ոչ թե այն է, թե արդյոք Թրամփը կհրաման տա գործողությունը սկսելու, այլ այն, թե երբ։ Աղբյուրները նշում են, որ դա կարող է տեղի ունենալ տարեվերջից առաջ ցանկացած պահի, ամենայն հավանականությամբ՝ միջանկյալ ընտրություններից հետո։
Այնուամենայնիվ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ իրանցիներն արդեն ավելի լավ են ծանոթ ԱՄՆ մարտավարությանը, և ամերիկյան զինվորականների համար ավելի ու ավելի դժվար կլինի ոչնչացնել պոտենցիալ թիրախները։ Սակայն աղբյուրները նաև հայտնում են, որ նախագահ Թրամփը դեռ չի որոշել, թե ինչպես գործել միջանկյալ ընտրություններից հետո։ Ամենայն հավանականությամբ, նա հակված է լայնածավալ գործողություն իրականացնելուն։