«Սի Էն Էն» – ԱՄՆ արդարադատության նախարարությունը աշխատանքից ազատել է Դոնալդ Թրամփի գործի հետաքննության վրա աշխատող մի քանի անձանց
ԱՄՆ արդարադատության նախարարությունը աշխատանքից ազատել է մի քանի մարդկանց, ովքեր աշխատում էին Դոնալդ Թրամփի քրեական հետաքննության վրա։ Այս մասին գրում է «Սի Էն Էն»-ը։
Սի Էն Էն-ի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրիի աշխատակազմին ուղարկված նամակում նշվում է, որ նրանց չի կարելի վստահել Թրամփի օրակարգը հավատարմորեն իրականացնելու հարցում։
«Դուք նշանակալի դեր եք ունեցել նախագահ Թրամփի քրեական հետապնդման գործում։ Կառավարության պատշաճ գործունեությունը խիստ կախված է այն վստահությունից, որ վերադասը ցուցաբերում է իրենց ենթակաների նկատմամբ: Նախագահի քրեական հետապնդման գործում ձեր նշանակալի դերը հաշվի առնելով՝ ես չեմ հավատում, որ վարչության ղեկավարությանը կարելի է վստահել նախագահի օրակարգի հավատարմ իրականացումը»,- ասված է նամակում։