Սի Ձինփինը հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության առաջնորդի հետ
Չինաստանի նախագահ Սի Ձինփինը հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության առաջնորդի հետ։ Կողմերն ընդգծել են Թայվանի նեղուցում խաղաղության կարևորությունը։
Ջեն Լիվենը հայտարարել է, որ պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է փնտրել ինստիտուցիոնալ լուծումներ։
«Երկու կողմում էլ չինացիներ են։ Մեզ պետք է խաղաղություն, զարգացում, հաղորդակցություն և համագործակցություն։ Սա ընդհանուր ցանկություն է»,- հայտարարել է Սի Ձինփինը։
Չինաստանի առաջնորդը նաև լիակատար համոզմունք է հայտնել, որ նեղուցի երկու կողմերում ապրող մարդիկ ի վերջո կմտերմանան և կմիավորվեն։
Իր հերթին, Ջեն Լիվենը հանդիպմանը նշել է, որ անհրաժեշտ է փնտրել ինստիտուցիոնալ լուծումներ պատերազմից խուսափելու համար։
«Թայվանի նեղուցի վարքագիծը պետք է հակամարտությունների խաղաղ կարգավորման օրինակ դառնա աշխարհի համար»,- հայտարարել է «Գոմինդան» կուսակցության առաջնորդը։
Ի գիտություն՝ վերջին 10 տարվա ընթացքում սա «Գոմինդան» կուսակցության առաջնորդի առաջին այցն է մայրցամաքային Չինաստան։