Շվեյցարիայի քաղաքացիները Վրաստան կարող են այցելել անձը հաստատող վկայականներով
Շվեյցարիայի համադաշնության քաղաքացիները այսուհետ կկարողանան Վրաստան մուտք գործել նաև անձը հաստատող վկայականով: Նշված փոփոխությունը մտցվել է կառավարության 2015 թվականի հունիսի 5-ի N 255 բանաձևում, որը ստորագրվել է Վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից:
«Շվեյցարիայի համադաշնության քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան ինչպես ճանապարհորդական փաստաթղթերով, այնպես էլ անձը հաստատող վկայականով, որտեղ գրված է անձի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և տեղադրված է նրա լուսանկարը»,- ասված է փաստաթղթում, որտեղ նշված են այն երկրները, որոնց քաղաքացիները Վրաստան կարող են այցելել անձը հաստատող վկայականներով:
2019 թվականի նոյեմբերի 28-ով նշված բանաձևն արդեն ուժի մեջ է: