Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները այսօրվանից անձը հաստատող վկայականը կստանան անվճար, իսկ անձնագիրը զեղջով
Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները այսօրվանից անձը հաստատող վկայականը կստանան անվճար, իսկ անձնագիրը զեղջով

Արդարադատության նախարարի հայտարարությամբ, արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները մայիսի 15-ից անձը հաստատող վկայականը կստանան անվճար, իսկ անձնագիրը զեղջով՝ 50 ամն դոլարով: Այս մասին նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թեա Ծուլուկիանին:

Անձը հաստատող վկայականը արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար, անվճար է լինելու երեք ամսվա ընթացքում, իսկ անձնագրերի վրա զեղջը պահպանվելու է երկու ամիս: Ակցիան չի նախատեսում տարիքային սահմանափակումներ: Նույնականացման փաստաթուղթը կարող է վերցնել արտասահմանում բնակվող ցանկացած տարիքի Վրաստանի քաղաքացի:

Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, ակցիայի նպատակը 2018 թվականի նախագահական ընտրությունների համար ընտրողների ցուցակների կատարելագործումն է և նրանում արտասահմանում գտնվող քաղաքացիների ստույգ կենսաչափական տվյալների գոյությունը: