Շվեյցարիայի դեսպանատուն – Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA) մտահոգություն է առաջացնում խոսքի, միության, մեդիայի ազատության և քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակման առումով
Շվեյցարիայի դեսպանատուն տարածում է հայտարարություն «օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» վերաբերյալ։
Ինչպես նշված է հայտարարությունում, օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA) մտահոգություն է առաջացնում։
«Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA) մտահոգություն է հարուցում խոսքի ազատության, միավորվելու ազատության, մեդիայի ազատության և քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակման առումով։ Մենք կոչ ենք անում Վրաստանին՝ մնալ նվիրված՝ մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական սկզբունքներին», – ասված է հայտարարության մեջ։