Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը հոկտեմբերի 16-ին կժամանի Վրաստան
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 16-ին կայցելի Վրաստան։
Այցի մասին հայտնել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությունը։
«Պարոն Կասիսը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։
ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ համատեղ՝ ԵԱՀԿ-ն հանդիսանում է Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահ։ Բանակցությունների նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության և հումանիտար խնդիրների շուրջ երկխոսությանը», – նշել են դեսպանությունից։