Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները սեմինար են անցկացրել պաշտպանության նախարարության աշխատակիցների համար
Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները սեմինար են անցկացրել պաշտպանության նախարարության աշխատակիցների համար

Վրաստանի պաշտպանության նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցների համար անցկացվել է սեմինար։

ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են իրենց համակարգում առկա փորձը, զինված ուժերում ազդարարի գործառույթը, ազդարարի պաշտպանությունը, կարգապահական օրենսդրությունը, շահերի բախումը և այլ կարևոր հարցեր։

Սեմինարը վարում էին շվեդական զինված ուժերի փոխգնդապետ Համփե Քլայնը և Շվեդիայի Զինված ուժերի հրամանատար Անդերս Փալսոնը: Վրաստանի պաշտպանության նախարարության գլխավոր տեսչությունը նախատեսում է ապագայում փորձի փոխանակում կատարել տարբեր երկրների պաշտպանական համակարգում։