Շվեդիայի Ուփսալա քաղաքում կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել
Շվեդիայի Ուփսալա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում տեղական ոստիկանությունը։
Ինչպես նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, քաղաքի տարածքի մեծ մասը շրջափակված է։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք զանգեր են ստացել քաղաքացիներից, որոնք կրակոցներ են լսել։
Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
Հանցագործության դրդապատճառը և ենթադրյալ հանցագործը դեռևս անհայտ են։
Շվեդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը հանցագործության վայրից փախել է էլեկտրական սկուտերով։