Շվեդիայի միջազգային զարգացման նախարար. Մենք երես չենք թեքելու Վրաստանից, մենք ցանկանում ենք, որ նա դառնա Եվրամիության անդամ, սակայն մեզ մտահոգում է նաև նոր օրենքի նախագիծը
Շվեդիայի միջազգային զարգացման նախարար. Մենք երես չենք թեքելու Վրաստանից, մենք ցանկանում ենք, որ նա դառնա Եվրամիության անդամ, սակայն մեզ մտահոգում է նաև նոր օրենքի նախագիծը

 

«Մենք երես չենք թեքելու Վրաստանից, մենք ցանկանում ենք, որ նա դառնա Եվրամիության անդամ, բայց մեզ անհանգստացնում է նաև նոր օրենքի նախագիծը, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակության հնարավորությունները», – այդ մասին լրագրողներին ասել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Յոհան Ֆորսելը ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ինքը կհանդիպի Վրաստանի վարչապետի, նախագահի, քաղաքացիական հասարակության հետ՝ քննարկելու ներկա իրավիճակը։

«Շվեդիան Վրաստանի բարեկամն է, մենք երկար տարիներ ձեր ընկերներն ենք, և մենք նույնպես աջակցում ենք բարեփոխումների գործընթացին։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը դառնա Եվրամիության մաս և կարծում ենք, որ Վրաստանի համար Եվրոպայի մաս լինելու մեծ հնարավորություն կա։ Դրա պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ ներդրումները, համագործակցությունը։ Մենք երես չենք թեքելու Վրաստանից, ցանկանում ենք, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, բայց մեզ մտահոգում է նաև նոր օրենքի նախագիծը, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակության հնարավորությունները։ Մենք կարծում ենք, որ դա չի համապատասխանում մեր ունեցած համագործակցությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կարևորության վերաբերյալ մեր տեսակետներին: Ուստի ես այստեղ եմ՝ հանդիպելու վարչապետին, նախագահին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելու ներկա իրավիճակը և հետագա քայլերը։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, ուստի մենք կշարունակենք և կուժեղացնենք մեր աջակցությունը ինչպես բարեփոխումների գործընթացին, այնպես էլ քաղաքացիական հասարակության կարևոր կազմակերպություններին»,- ասել է Յոհան Ֆորսելը։

«Ի՞նչ պետք է անի Վրաստանի կառավարությունը Եվրամիության անդամ դառնալու համար» հարցին Յոհան Ֆորսելը ասում է, որ չի կարող Վրաստանի կառավարությանը թելադրել, թե ինչ պետք է անի Եվրամիությանն անդամակցելու համար։

«Ես ուղղակի կասեմ, որ մեզ մտահոգում է քաղաքացիական հասարակությանը սահմանափակող օրինագիծը։ Ե՛վ օրինագիծը, և՛ այն տերմիններն ու արտահայտությունները, որոնք մենք տեսել ենք, որ շեշտը դրվում է արտաքին ազդեցության վրա, շատ անտեղի են: Ուզում եմ ձեզ ասել, որ Շվեդիան Վրաստանի բարեկամն է։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը լինի Եվրամիության անդամ և սերտ հարաբերություններ ունենա ոչ միայն Շվեդիայի, այլև ԵՄ այլ երկրների հետ։ Այսպիսով, եկեք կենտրոնանանք լավի վրա: Եկեք կենտրոնանանք համագործակցության վրա, չնայած նախաձեռնված օրենքի նախագիծը մտահոգիչ է»,- ասաց Յոհան Ֆորսելը։

Բացի այդ, Յոհան Ֆորսելը նշել է.«Մենք հարգում ենք վրաց ժողովրդին և որոշումները։ Մենք գիտենք, որ Վրաստանի բնակչության շրջանում մեծ հետաքրքրություն կա, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։ Շվեդիան աջակցեց Վրաստանի ԵՄ անդամակցությանը, բայց երբ դու ընկեր ես, դա նաև նշանակում է, որ կարող ես ազնիվ լինել: Առաջարկվող օրինագիծը մտահոգիչ է, ինչպես նաև մեր տեսած հռետորաբանությունը: Հուսով ենք, որ նոր քայլեր կձեռնարկվեն երկխոսության և նոր ամուր համագործակցության համար ինչպես Շվեդիայի, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրամիության հետ»։