Շվեդիայի դատարանը Ստոկհոլմի ահաբեկչության իրականացնողին սահմանել է ցմահ ազատազրկում
Շվեդիայի դատարանը, Ստոկհոլմի ահաբեկչության իրականացնող, ազգությամբ ուզբեկ, 40 ամյա Ռախմատ Ակիլովին սահմանել է ցմահ բանտարկություն: Համապատասխան որոշումը ընդունել է Ստոկհոլմի շրջանային դատարանը:
Դատախազությունը պարզել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցող Ակիլովը, 2017 թ. ապրիլի 7-ին գողացած բեռնատարով մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Հարձակման արդյունքում զոհվել է 5 մարդ, այդ թվում 10 ամյա երեխա: 10 մարդ ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ:
Ակիլովին հաջողվել է դիմել փախուստի, սակայն նրան շատ շուտ, ձերբակալել են Ստոկհոլմի մերձակայքերում: Ձերբակալությունից հետո, հարձակվողը հայտարարել է, որ իր գործողությունները նպատակաուղված էին միջազգային հակաահաբեկչական դաշինքում Շվեդիայի մասնակցության դեմ:
Հեղինակ -
Edgar Barsegyan