Շվեդիայի արտաքին գործերի նախարար. Շվեդիան մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով, մենք վճռական ենք շարունակել աջակցել ժողովրդավարական և եվրոպամետ ուժերին
«Մենք վճռականորեն տրամադրված ենք շարունակել աջակցել ժողովրդավարական և եվրոպամետ ուժերին», – ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը օրենսդիր մարմնում ունեցած ելույթում, որտեղ Մարիա Մալմեր Ստեներգարդը ներկայացրել է Շվեդիայի 2026 թվականի արտաքին քաղաքականության վերաբերյալ զեկույցը։
Նրա խոսքով՝ շատ երկրներ այժմ թակում են Եվրամիության դուռը և ցանկանում են դառնալ ազատ Եվրոպայի և աշխարհի ամենամեծ միասնական շուկայի մաս։
«Մեր շահերից է բխում օգնել թեկնածու երկրներին առաջընթաց գրանցել Միության անդամակցության ուղղությամբ։ Շվեդիան խորապես մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Միևնույն ժամանակ, մենք վճռականորեն տրամադրված ենք շարունակել աջակցել երկրում գոյություն ունեցող ժողովրդավարական և եվրոպամետ ուժերին», – ասել է Մարիա Մալմեր Ստեներգարդը։