Շուտով կգա ժամանակը, երբ ըննդիմադիր խմբերը Վրաստանի խորհրդարանում կստեղծեն հանձնաժողովներ. Արչիլ Թալակվաձե

15:01, 27.01.2021

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն բյուրոյի այսօրվա նիստում խոսել կանոնակարգում կատարվելիք փոփոխությունների մասին, ըստ որի խորհրդարանական պաշտոններ կարող են զբաղեցնել, առանց խմբակցության պատգամավորները:

Ինչպես հայտարարել է Թալակվաձեն, փոփոխությունների նպատակն է, ընդդիմության ներկայացուցիչներին հնարավորություն տալ հնարավորինս օգտագործել փոփոխություններում նախատեսված խորհրդարանական գործիքները: Միևնույն ժամանակ Թալակվաձեն նշել է, որ շուտով կգա ժամանակը, երբ ընդդիմադիր խմբերը խմբակցություններ կստեղծեն Վրաստանի խորհրդարանում:

«Երկրորդ հարցը կանոնակարգում փոփոխություններն են: Ինչպես գիտեք, մենք հասարակությանը տեղեկատվություն և փաստարկներ ենք տրամադրել այդ կապակցությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ ընդդիմության ավելի շատ ներկայացուցիչներ ներգրավված են խորհրդարանական գործընթացներում, նրանց պետք է հնարավորություն տրվի օգտագործել կանոնակարգով ընդդիմադիր խմբակցություններին տրված խորհրդարանական գործիքները: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ձեզ ասել, որ շատ շուտով կգա ժամանակը, երբ ընդդիմադիր խմբերը խմբակցություններ կստեղծեն Վրաստանի խորհրդարանում»,- ասել է Արչիլ Թալակվաձեն:

Նմանատիպ