Շուտով կգա ժամանակը, երբ ըննդիմադիր խմբերը Վրաստանի խորհրդարանում կստեղծեն հանձնաժողովներ. Արչիլ Թալակվաձե
Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն բյուրոյի այսօրվա նիստում խոսել կանոնակարգում կատարվելիք փոփոխությունների մասին, ըստ որի խորհրդարանական պաշտոններ կարող են զբաղեցնել, առանց խմբակցության պատգամավորները:
Ինչպես հայտարարել է Թալակվաձեն, փոփոխությունների նպատակն է, ընդդիմության ներկայացուցիչներին հնարավորություն տալ հնարավորինս օգտագործել փոփոխություններում նախատեսված խորհրդարանական գործիքները: Միևնույն ժամանակ Թալակվաձեն նշել է, որ շուտով կգա ժամանակը, երբ ընդդիմադիր խմբերը խմբակցություններ կստեղծեն Վրաստանի խորհրդարանում:
«Երկրորդ հարցը կանոնակարգում փոփոխություններն են: Ինչպես գիտեք, մենք հասարակությանը տեղեկատվություն և փաստարկներ ենք տրամադրել այդ կապակցությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ ընդդիմության ավելի շատ ներկայացուցիչներ ներգրավված են խորհրդարանական գործընթացներում, նրանց պետք է հնարավորություն տրվի օգտագործել կանոնակարգով ընդդիմադիր խմբակցություններին տրված խորհրդարանական գործիքները: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ձեզ ասել, որ շատ շուտով կգա ժամանակը, երբ ընդդիմադիր խմբերը խմբակցություններ կստեղծեն Վրաստանի խորհրդարանում»,- ասել է Արչիլ Թալակվաձեն: