Շուամտի փողոցի խարխուլ տների փոխարինման նախագծի շրջանակներում շինարարական աշխատանքների մրցույթն ավարտվել է
Շուամթա փողոց 40ա հասցեում վթարային շենքերի փոխարինման նախագծի շրջանակում շինարարական աշխատանքների համար հայտարարված տենդերը ավարտվել է։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Ինչպես այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նշված տարածքում կկառուցվի 11-հարկանի, ժամանակակից ստանդարտներին համապատասխան շինություն, որից հետո վերանորոգված տարածքներով կապահովվի Էլդար փողոց 12 հասցեի բնակչության մի մասը։
«Նշված բնակչությանը ժամանակավոր վարձակալությամբ կապահովի քաղաքապետարանը։ Շուամթա փողոց 40ա-ում կառուցված նոր շենքում բնակարաններ կտրամադրվեն Էլդար փողոց 12-ի (նախկինում՝ 109-րդ դպրոցի շենք) բնակիչներին։ Խոսքը վերաբերում է 55 բնակարանին», – հայտարարել է Կախա Կալաձեն։
Քաղաքապետի տեղեկացմամբ, շինարարական աշխատանքների համար հայտարարված ևս մեկ տենդեր ավարտվել է Վարկեթիլիի երրորդ զանգվածում, 10-րդ քառորդի 9 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարինման նպատակով։
«Նշված հասցեում կար 4-հարկանի բնակելի շենք, որը գտնվում էր ծայրահեղ վատ վիճակում։ Այն ապամոնտաժվելու է, և այդ վայրում կկառուցվի 10-հարկանի ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենք։ Արդյունքում, 44 ընտանիք կստանա լիովին վերանորոգված բնակարան», – հայտարարել է Կախա Կալաձեն։
Կալաձեն ևս մեկ անգամ կոչ է արել վթարային շենքերում բնակվող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վթարային տների փոխարինման» ծրագրին։