Շտապ օգնության բժիշկները կորոնավիրուսի վրա կհետազոտվեն 72 ժամը մեկ անգամ
Շտապ օգնության բժիշկները կորոնավիրուսի վրա կհետազոտվեն 72 ժամը մեկ անգամ,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ըստ նրա, մինչ այժմ բժիշկների խմբում թեստերի միջև հատվածը կազմում էր երկու շաբաթ:
«Մենք որոշում ենք կայացրել կապված շտապօգնության բժիշկներին, որոնք ամենամոտ շփման մեջ են ինչպես հայտնաբերման ժամանակահատվածում, այնպես էլ մինչ ախտորոշումը: Թեստավորումը, որը մինչ այս կատարվում էր երկու շաբաթը մեկ անգամ, որոշել ենք կատարել 72 ժամը մեկ անգամ: Գտնում ենք, որ դա մեզ կօգնի ինչպես բժշկական անձնակազմի պաշտպանության, այնպես էլ վարակի հնարավոր տարածման կանխարգելմանը»,- ասել է Տիկարաձեն: