Շտապ օգնության անձնակազմի և գյուղի բժիշկների աշխատավարձը այսօրվանից ավելանալու է 100 լարիով
Շտապ օգնության անձնակազմի և գյուղի բժիշկների աշխատավարձը այսօրվանից ավելանալու է 100 լարիով

Խորհրդանշական է, որ այսօր ես ձեր կողքին եմ, և հնարավորություն ունեմ անձամբ ասելու ձեզ, որ այսօրվանից շտապ օգնության անձնակազմի և գյուղի բժիշկների աշխատավարձը ավելանալու է 100 լարիով,- այս մասին Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է Սենակիում, շտապ օգնության բժիշկների հետ հանդիպման ժամանակ:

«Ցանկանում եմ ասել, որ այսօրվանից 70 տարեկանից բարձր մարդկանց կենսաթոշակը ավելանալու է 30 լարիով: Բացի այդ, հուլիսի 1-ից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների սոցիալական փաթեթները կավելանան նույնպես 30 լարիով»,- ասել է նախարարը:

Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն, «մեկ ամիս նախարարության հետ» արշավի շրջանակներում, Սամեգրելո Զեմո-Սվանեթիի նահանգապետ Ալեքսանդր Մոծերիլիայի և կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեի հետ միասին՝ Մարտվիլիում, Սենակիում և Խոբիում բացել է շտապ օգնության շրջանային կետեր և հանդիպել աշխատակիցների հետ: