Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը շարունակում է մթնոլորտային օդի որակի անընդհատ մոնիտորինգը

22:28, 07.04.2026

Վրաստանի ողջ տարածքում մթնոլորտային օդի որակը գնահատելու նպատակով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը սկսել է ինդիկատորային չափումների հերթական փուլը:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ ինդիկատորային չափումների ժամանակ որոշվում են ազոտի երկօքսիդի, բենզոլի և օզոնի կոնցենտրացիաները: Անալիզներն իրականացվում են հավատարմագրված լաբորատորիայում:

«Ինդիկատորային չափումներն իրականացվում են տարեկան չորս փուլով՝ մարտին, հունիսին, սեպտեմբերին և նոյեմբերին՝ տարբեր վայրերում:

Հատկանշական է, որ ինդիկատորային մոնիտորինգի ցանցն աստիճանաբար ընդլայնվում է: Անցյալ տարի չափումներն իրականացվել են 32 քաղաքում, իսկ այս տարի մոնիտորինգն արդեն ընդգրկում է 48 քաղաք և բնակավայր:

Բացի այդ, հանրապետության ողջ տարածքում մթնոլորտային օդի որակի մոնիտորինգն իրականացվում է Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Քութայիսիում, Թելավիում, Ախալցխայում, Մեստիայում և Զուգդիդիում գործող ավտոմատ կայանների միջոցով», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ:

Նմանատիպ