Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանների և հիդրոլոգների խմբերն ուսումնասիրում են Բաղդաթիի մունիցիպալիտետի տարերքի գոտին, որպեսզի տեղում հանձնարարականներ տան անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Օգոստոսի 27-ին տեղացած առատ ատմոսֆերային տեղումները Բաղդաթիի մունիցիպալիտետի տարբեր բնակավայրերում հանգեցրել են սողանքային, սելավային, հեղեղային և էրոզիոն գործընթացների ակտիվացման ու տարածքների ջրածածկման, – այս մասին հայտարարություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ տարերքի հետևանքով մունիցիպալիտետի գրեթե բոլոր վարչական միավորներում վնասվել են ավտոմոբիլային ճանապարհներ, կամուրջներ և տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ:
«Ջրածածկվել են քաղաքացիների տնամերձ հողամասերն ու բնակելի տները: Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբաններից և հիդրոլոգներից կազմված դաշտային խմբերը, մունիցիպալիտետի համապատասխան ծառայությունների հետ համակարգմամբ, տեղում անընդհատ ռեժիմով գնահատում են ստեղծված իրավիճակը: Գործակալության մասնագետներն ուսումնասիրում են բոլոր վտանգ պարունակող տեղամասերը, ինչպես նաև որոշում են սպասվող ռիսկերը և տեղում տալիս են հանձնարարականներ (ռեկոմենդացիաներ)՝ անհրաժեշտ, անհետաձգելի և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ առատ տեղումների հետևանքով Բաղդաթիի մունիցիպալիտետում ջրածածկվել են ճանապարհներ, տների բակեր և վարելահողեր: