Շրի-Լանկայում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն: Տեղի մամուլի տեղեկությամբ, պայթյունն այս անգամ տեղի է ունեցել Կոլոմբո մայրաքաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա:
Տեղի ունեցածի հետևանքով զոհերի և տուժածների մասին տեղեկություն չի տարածվում: Ոստիկանությունում հայտարարում են, որ ընթանում է հետաքննություն: Տեղի իշխանությունում նաև չեն կոնկրետացնում, տեղի ունեցածը ահաբեկչություն է, թե ոչ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի-Լանկայում ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհվել է 359 մարդ: Ավելի քան 500 մարդ մնում է հիվանդանոցում: