Շրի Լանկայում մզկիթների և մահմեդականների առևտրական կենտրոնների վրա սկսված հարձակումների պատճառով իշխանությունները արգելափակել են սոցիալական ցանցերը: Սահմանափակումները վերաբերել են ֆեյսբուքին և Վաթսապին:
«Ռոյտերի» լրատվությամբ, ֆեյսբուքում սկսված վեճի պատճառով, Շրի Լանկայի Չիլավ քաղաքում մի քանի տասնյակ մարդ քարեր են նետել մզկիթների և խանութների ուղղությամբ: Տարածված լրատվությամբ ծեծի է ենթարկվել մեկ մարդ:
Շրի Լանկայի իշխանությունում հայտարարում են, որ ձերբակալված է ֆեյսբուքում տեղադրված գրության հեղինակ, Աբդուլ Համեդ Մոհամեդ Հասմարը: Ոստիկանները ձերբակալել են նաև այն անձանց, ովքեր մեղադրվում են խանութների վրա հարձակման մեջ:
Իրավիճակը վերահսկելու համար, իշխանությունները գործի են դրել այսպես կոչված պարետային ժամը: