Շրի Լանկայում իրավապահները իրականացրել են վերահսկվող պայթյուն: Այս մասին լուրը տարածում է «ռոյտերը»:
Միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ, վերահսկվող պայթյունը անհրաժեշտ է դարձել քաղաքի կենտրոնում, կինոթատրոնի մոտակայքում գտնվող մոտոցիկլի պատճառով: Պայթյունից հետո պարզվել է, որ մոտոցիկլում պայթուցիկ սարք չի եղել:
Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին: Ընդհանուր առմամբ 8 պայթյունի հետևանքով զոհվել է 359 մարդ, 500-ից ավելը ստացել են մարմնական վնասվածքներ: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Շրի Լանկայում ահաբեկչությունների հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ: