Շրի Լանկայի նախագահի որոշմամբ, երկրում արգելվել է այնպիսի հագուստը, որը փակում է մարդու դեմքը
Շրի Լանկայի նախագահի որոշմամբ, երկրում արգելվել է այնպիսի հագուստը, որը փակում է մարդու դեմքը: Լրատվությունն այս մասին տարածել է տեղական մամուլը:
Արգելքի պատճառը ահաբեկչություններից հետո անվտանգության նորմերի խստացումն է:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք: Թիրախը եկեղեցիներն ու հյուրանոցներն էին: Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 253 մարդ, վիրավորվել էր 500-ից ավելը: