Շրի Լանկայի բանտում տեղի ունեցած անկարգության հետևանքով զոհվել է առնվազն 25, վիրավորվել՝ ավելի քան 100 կալանավոր
Շրի Լանկայի բանտում տեղի ունեցած անկարգության ժամանակ առնվազն 25 բանտարկյալ է սպանվել, իսկ ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Նեգոմբոյի բանտում անհայտ պատճառով բախում է տեղի ունեցել դատապարտյալների և կալանավորվածների միջև։
Այս պահին բանտում տեղակայված են իրավապահ մարմիններ և զինվորականներ։
Վիրավորների և մահացածների ինքնությունը պարզվում է։