Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել. Ադամ Քինզինգեր

21:41, 21.06.2020

Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել, – ամերիկայի կոնգրեսական Ադամ Քինզինգեր Վրաստանում սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ աջակցելուն արձագանքել է Թվիթերում:

«Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել: Վարչապետ Գախարիա, խորհրդարանի խոսնակ Թալկվաձե, ընդդիմության առաջնորդներ և Վրաստանի քաղաքացիներ, ես կանգնած եմ ձեր կողքին», – գրել է Քինզինգերը:

136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր:

Նմանատիպ