Շնորհակալություն Եվրոպական խորհրդի նախագահին անձնական ջանքերի համար, Վրաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության հաստատման համար, առանց հոգնելու կշարունակենք առաջընթացը դեպի Եվրամիության անդամակցություն. Իրակլի Ղարիբաշվիլի

Շնորհակալություն Եվրոպական խորհրդի նախագահին անձնական ջանքերի համար, Վրաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության հաստատման համար, – այս մասին Թվիթերում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանը շարունակում է մնալ Եվրամիության օրինակելի դաշնակիցն ու գործընկերը տարածաշրջանում և դրանից դուրս:

«Վրաստանը շարունակում է մնալ Եվրամիության օրինակելի դաշնակիցն ու գործընկերը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: Մենք կշարունակենք հավատարմորեն և անխոնջ շարժվել դեպի Եվրամիությանը  անդամակցություն: Մենք վերահաստատեցինք քաղաքական երկխոսության պատրաստակամությունը», – գրել է վարչապետը: