Շնորհակալություն վստահության համար, սա մեծ պատիվ է և նույն ժամանակ մեծ պատասխանատվություն. Մամուկա Բախտաձե
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Վրացական երազանքի» քաղաքական թիմին և նրա ղեկավարին վստահության համար: Սա մեծ պատիվ է և նույն ժամանակ մեծ պատասխանատվություն,-այս հայտարարությունը արել է Մամուկա Բախտաձեն, որին խորհրդարանային մեծամասնությունը անվանել է վարչապետի թեկնածու:
Ինչպես նա նշել է խորհրդարան է ներկայանալու սեփական տեսակետով, որը ամրապնդված է լինելու մի քանի սկզբունքով:
«Խորհրդարան եմ գնալու իմ տեսակետով, որը հիմնված է լինելու մի քանի սկզբունքով:
Առաջինը՝ դա վրաց ժողովրդի պատմական ընտրության մինչև վերջ տանելն է և Վրաստանի Եվրաատլանտյան տարածքում լիիրավ ինտեգրումը: Այդ տեսանկյունից «վրացական երազանքը» ունի լուրջ հաջողություններ և այդ հաջողությունները ունեն խորացնելու և ամրապնդելու անհրաժեշտություն:
Երկրորդը՝ մենք իրականացնելու ենք նորարարական և հիմնարար բարեփոխումներ բոլոր հարկավոր ուղղություններով: Այդ բարեփոխումների արդյունքում, մենք կստեղծենք նոր տնտեսական մոդել, նոր արդար խաղի կանոններով, որոնք վերաբերելու են յուրաքանչյուր վրաց ընտանիքի, մեր բոլոր քաղաքացիներին:
Երրորդ՝ փոքր կառավարության կազմն է, Վրաստանին հարկավոր է փոքր, սակայն նույն ժամանակ արդյունավետ կառավարական գերատեսչություններ:
Չորրորդ՝ ցանկանում եմ ասել, որ դա իմ կյանքի առաջնահերթությունն է՝ կրթությունը, նորարարությունը և երիտասարդությունը:
Հենց այսպիսի Վրաստանն է միակ և եզակին, որը մենք առաջարկում ենք մեր աբխազ և օս եղբայրներին, որ նրանք վերադառնան միասնական ընտանիք»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Խորհրդարանային մեծամասնությունը վարչապետի թեկնածու է անվանել ֆինանսների նախարարի պարտականությունները կատարող՝ Մամուկա բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan