Շնորհակալություն Վրաստանից նման աջակից դիրքորոշման համար. Վրաստանում ՈՒկրաինայի դեսպան
Քերչի նեղուցում զարգացած իրադարձությունները գնահատում ենք որպես Ռուսաստանի ագրեսիվ գործողություններ և Սև ծովում ագրեսիվ գործողությունների ընդլայնման փորձ,-այս մասին Վրաստանում ՈՒկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը հայտարարել է, մինչ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումը:
«Շնորհակալ ենք Վրաստանից նման աջակից դիրքորոշման համար: ՈՒրախ եմ նաև, որ հանդիպելու եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Ինձ հնարավորություն է տրվում լրատվություն փոխանցել Սև ծովի ավազանում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
Սև ծովը մշտապես հանդիսանում է մեր համատեղ վրդովմունքի առարկան, քանզի անվտանգությունը Վրաստանի, ՈՒկրաինայի և Սև ծովի ավազանի այլ երկրների համար հիմնական նպատակն է: Այն ինչ մենք տեսանք, դա բաց ագրեսիա է և սպասում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի այս հարցը: Մենք սպասում ենք այդ ագրեսիայի համապատասխան գնահատանք: Ձերբակալված է երեք նավ և անձնակազմի 23 անդամ, սակայն նրանք խոսում են միայն երեք ձերբակալվածի մասին: 23 նավաստուց վեցը վիրավորված են,-հայտարարել է Իգոր Դոլգովը:
Ռուսական նավերը ուկրաինական նավերի ուղղությամբ կրակ են բացել Մարիոպոլի նավահանգստում տեղաշարժվելու ժամանակ: Միջադեպի հետևանքով տուժել է ՈՒկրաինայի վեց քաղաքացի: ՈՒկրաինայի նախագահի ներկայացուցչի հայտարարությամբ, ռուս սահմանապահները ձերբակալել են 20-ից ավելի ուկրաինացի զինվորականի:
Բացի այդ, ՈՒկրաինայի անվտանգության խորհուրդը հանդես է եկել երկրում հայտարարել 60 օրյա պատերազմական վիճակ: ՈՒկրաինայի նախագահը աջակցել է այդ առաջարկությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan