Քերչի նեղուցում երկու տանկերի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի
Քերչի նեղուցում երկու տանկերի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի

Քերչի նեղուցում երկու տանկերի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի:

Տարածված լրատվությամբ, վեց մարդ համարվում է անհետ կորած:

Հրդեհը «Մաեստրո» և «Կանդի» նավերի վրա բռնկվել է Քերչի նեղուցի շրջանում: Տարածված լրատվությամբ, հրդեհը բռնկվել է մի տանկերից երկրորդ տանկեր նավթ տեղափոխելու ժամանակ: Ծովայինները փրկվելու նպատակով ընկել են ջուրը:

Երկու նավի վրա գտնվում էր անձնակազմի 32 անդամ: Նրանք Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ են: Փրկարարներին հաջողվել է փրկել 12 մարդու:

Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները: