Շնորհակալություն Վրաստանի վարչապետին, որ առաջին այցի վայր է ընտրել Բրյուսելը. Դոնալդ Տուսկ
Վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանը հասել է հաջողության ժողովրդավարական ինստիտուտների և հաջող տնտեսական զարգացման ուղղությամբ,-այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտարարել է Բրյուսելում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Երջանիկ եմ, որ հյուրընկալում եմ վարչապետ Բախտաձեին Բրյուսելում և շնորհավորում եմ նրան վարչապետ ընտրվելու առթիվ: Շնորհակալություն այս ընտրության համար, սա վարչապետի կարգավիճակում նրա առաջին այցն է Բրյուսել, շատ խորհրդանշական է և գնահատում եմ դա»,-նշել է Դոնալդ Տուսկը:
Եվրոպական խորհրդի նախագահը ցավակցել է մի քանի օր առաջ Տղիբուլիում, Մինդելիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Տուսկը հայտարարել է նաև, որ Եվրամիությունը և Վրաստանը բարեկամներ են և գործընկերներ:
Նրա խոսքերով Եվրամիությունը մնում է Վրաստանի հաջողությունների աջակիցը:
Հեղինակ -
Edgar Barsegyan