Շնորհակալություն մեր իսկական ընկերոջը և հստակ աջակցին, Լիտվային, կովիդհամավարակի ժամանակաընթացքում համագործակցության և 15 հազար դեղաբաժնի համար. Դավիթ Զալկալիանի
Լիտվան արևելյան գործընկերության երեք երկրների համար հատկացրել է «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութեր:
Նշված որոշմանը սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Շատ շնորհակալ եմ մեր իսկական ընկերոջը և հստակ աջակից Լիտվային, կովիդհամավարակային շրջանում համագործակցության և պատվաստանյութի 15 հազար չափաբաժնի համար, որոնք պետք է ուղարկվեն Վրաստան: Մենք շարունակում ենք աշխատել գործընկերների հետ պատվաստանյութերի լրացուցիչ չափաբաժինների հարցով: Նման դժվար պահին համերաշխությունը կարևոր է», – գրել է նախարարը «Թվիթերի» իր էջում: