Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրաետության կառավարության որոշումը, Վրաստանի քաղաքացիների համար կարանտինի անհրաժեշտությունը չեղարկելու մասին:
Խոսքը վերաբերում է քաղաքացիներին, ովքեր Գերմանիա ուղևորվելու թույլտվություն ունեն, կոնկրետ նպատակով, կլինի դա աշխատանքի հանգամանք, կրթություն ստանալ-շարունակել, բուժում, հունիսի 15-ից չեղարկված է կարանտին անցնելու պարտականությունը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը, այդ թվում, անձամբ Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Թոմաս Բարայսին, ում հետ ունեցա առցանց-հանդիպում՝ մեր երկրի քաղաքացիների համար կարանտինի անհրաժեշտությունը չեղարկելու համար: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մեր կառավարության կողմից արված քայլերը արդյունավետ էր և այս փուլում ևս ճիշտ ենք կառավարում իրավիճակը: Հուսով ենք, շուտով Վրաստանում կկարողանանք հյուրընկալել նաև գերմանացի զբոսարջիկներին, ովքեր անվտանգ կկարողանան ճամփորդել մեր երկրում»,- նշել է Նաթիա Թուրնավան:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Թոմաս Բարայսի հետ անձամբ է քննարկել երկու երկրների միջև ավիաչվերթների և տուրիստական սեկտորում համագործակցության վերականգնման հարցերը: Երկկողմ առցանց հանդիպմանը քննարկվել է նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ առաջնահերթություններ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկությամբ, Գերմանիայի կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում տիրող դրական իրավիճակը հաշվի առնելով, Վրաստանը չի մտնում Ռոբերտ Կոխի ինստիտուտի կողմից հրապարակված այն երկրների ցանկում, որոնք ռիսկային են: