Շների հիպերպոպուլյացիայի կառավարման ծրագրի շրջանակներում ակտիվորեն ընթանում է տեր ունեցող էգ շների ստերիլիզացման չիպավորման և էլեկտրոնային բազայում գրանցման գործընթացը
Շների հիպերպոպուլյացիայի կառավարման ծրագրի շրջանակներում ակտիվորեն ընթանում է տեր ունեցող էգ շների ստերիլիզացման չիպավորման և էլեկտրոնային բազայում գրանցման գործընթացը, – նշված է Սննդամթերքի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ:
Միջոցառումներն իրականացնում են մրցույթով ընտրված մասնավոր անասնաբուժական հաստատությունները:
«Հարկ է նշել, որ անասնաբուժական մանիպուլյացիաներն իրականացվում են ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական կլինիկաներում և դաշտային պայմաններում: Սննդամթերքի ազգային գործակալության անասնաբույժները մշտապես հետևում են գործընթացին, որպեսզի ընթացակարգերն իրականացվեն չափորոշիչների լիարժեք պահպանմամբ և ստերիլ պայմաններում», – նշված է Սննդամթերքի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ:
Մարզերում միջոցառումների ընթացքին տեղում ծանոթացել է Սննդամթերքի ազգային գործակալության պետի տեղակալ Ալեքսանդրե Զուրաբիշվիլին և նշել, որ գործընթացն ընդգրկում է բոլոր մարզերն ու ընթանում է արդյունավետորեն:
«Նշված միջոցառումների նպատակն է կենդանիների անվերահսկելի բազմացման կանխարգելումը, կենդանիների հիվանդությունների տարածման նվազեցումը, կենդանիների բարեկեցության բարելավումն ու հասարակության համար անվտանգ միջավայրի ստեղծումը», – նշել է Ալեքսանդրե Զուրաբիշվիլին:
Սննդամթերքի ազգային գործակալությունում նշում են, որ ծրագրի առավելագույն հասանելիությունն ապահովելու նպատակով միջոցառումների անցկացման ժամանակացույցը նախապես հրապարակվում է Facebook հարթակում: Ինչպես նաև, կենդանիների տերերն ու շահագրգիռ անձինք կարող են դիմել տեղական մունիցիպալիտետներին։