Շինդիսի ճանապարհին սպանության վայրում քրեագետները ավարտել են իրենց աշխատանքը (ֆոտոշարք)
Ծավկիսում, Շինդիսի ճանապարհին սպանության վայրում քրեագետները ավարտել են իրենց աշխատանքը: Այս մասին դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:
Իրավապահները հետաքննչական գործողությունները իրականացրել են առավոտից:
Քրեագետները բացի դեպքի վայրից աշխատել են նաև Ծավկիսիում, որտեղ մի քանի ժամ առաջ տեղի ունեցած դիմակայության ժամանակ վիրավորված երիտասարդը, մահացել էր հիվանդանոց տանելու ճանապարհին:
Շինդիսիի ճանապարհին սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: Սառը զենքով մահացու վնասվածքներ են հասցրել երկու տղամարդու, ևս երկուսը վիրավորվել են: Գոյություն ունեցող լրատվությամբ սպանված երիտասարդները բարեկամներ են:
Դիմակայության ժամանակ վիրավորված երիտասարդներից մեկը գտնվում է «Պինեո» կլինիկայում, նրա վիճակը կայուն է: Ինչ վերաբերում է երկրորդ տուժածին, ապա տարածված լրատվությամբ նա անձամբ է դիմել հիվանդանոցին:
Հեղինակ -
Edgar Barsegyan