Շինարարություններն ընթանում են այնպիսի ձևով, որ լուրջ խնդիր են ներակայացնում և մենք այս ամենը կավարտենք. Կալաձե
Շինարարություններն ընթանում են այնպիսի ձևով, որ լուրջ խնդիր են ներակայացնում և մենք այս ամենը կավարտենք. Կալաձե

Վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել է 47 կառուցվող օբյեկտի շինարարության թույլտվություն:

Ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, անօրեն և խախտումներով ընթացող շինարարությունների հետ կապված քաղաքապետարանի մոտեցումը կխստացվի:

«Թբիլիսիում շատ են այնպիսի շինարարությունները, որոնք ունեն լուրջ խախտումներ, նույնիսկ շինարարության իրավունք չունեն: Այդ մասին վաղը պատրաստվում եմ անել հայտարարություն, այդ ամենի դիմաց գլուխ խոնարհել չենք կարող: Կլինենք սկզբունքային, քանի որ սա այն հարցն է, որին դեմ է մեզանից յուրաքանչյուրը, սա քաղաքի ամենալուրջ խնդիրներից է: Շինարարություններն ընթանում են այնպիսի ձևով, որով չպետք է ընթանան, շինարարություններն առանց թույլտվության են, սա լուրջ խնդիր է և մենք այս ամենը կավարտենք»-. հայտարարել է Կախա Կալաձեն: