Շինարարությունների վրա անվտանգության նորմերի խախտման համար տուգանքը լինելու է 30 հազար լարի
Շինարարությունների վրա անվտանգության նորմերի խախտման համար տուգանքը լինելու է 30 հազար լարի

Շինարարությունների վրա անվտանգության նորմերի խախտման համար տուգանքը լինելու է 30 հազար լարի,-այս հայտարարությունը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արել է Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են շինարարության թեմաներին վերաբերող հարցեր:

Ինչպես նշել է Կալաձեն, շինարարության անվտանգության հետ կապված իրականացվելու են լուրջ փոփոխություններ:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանին աջակցության համար: Փոփոխությունները, որոնց անցկացումը ծրագրվում է քաղաքապետարանի կողմից, կարևոր են անվտանգության տեսանկյունից: Մայրաքաղաքում այս պահին իրականացվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ և այդ շինարարությունների վրա աշխատող մարդկանց անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է: Ինչ պատկեր ունենք այսօր, երբ գրանցվում է խախտում, առաջին անգամ մենք զգուշացնում ենք ընկերությանը, երկրորդ անգամ խախտում հայտնաբերելու դեպքում տուգանում 3000 լարիով և այլն, իսկ նոր փոփոխությունների համաձայն, հենց առաջին անգամ գրանցված խախտման համար ընկերությունները կտուգանվեն 30 000 լարիով: Կոնկրետ դեպքերի համար, որտեղ օրինակ ընթանում էր շինարարություն և խախտումների պատճառով այդ շինարարությունը դադարեցված էր, չնայած դադարեցմանը , եթե նշված ընկերությունը շարունակում է շինարարությունը ապա կտուգանվի 50 000 լարիով»,-նշել է Կալաձեն:

Նրա խոսքերով, եթե անօրեն շինարարություն հայտնաբերվի պետությանը պատկանող հողատարածքի վրա, ապա տուգանքը կազմելու է 25 000 լարի, իսկ մասնավոր սեփականություն ներկայացնող հողատարածքի վրա 20 000 լարի:

«Առաջին հերթին այս փոփոխությունները նպաստելու են շինարարությունների վրա աշխատող մարդկանց անվտանգության ապահովմանը: Կարծում եմ, որ այս տուգանքները աջակցելու են իրավիճակի բարելավմանը:

Իր հերթին խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ աշխատանքային անվտանգության կապակցությամբ պատրաստվելու են նոր օրենսդրական կարգավորումներ: