Շինարարական օբյեկտներում աշխատող մարդկանց անվտանգությունը մեզ համար կարևոր է. Կախա կալաձե
Օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն շինարարական անվտանգության նորմերի խախտման, ինչպես նաև անօրեն շինարարությունների և նախագծի խախտումով շինարարության իրականացման համար, զգալիորեն աճել են պատժամիջոցները, ուժի մեջ է մտել այսօրվանից,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի կառավարության նիստին:
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել օրենսդիր մարմնին, այդ ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար:
«Հույս ունենք, որ այս փոփոխություններով կհասնենք նրան, որ շինարարությունների վրա զբաղված մարդիկ կլինեն ապահով: Տուգանքները աճել են 10 անգամ, 3000 լարիից դառել է 30 000, իսկ երկրորդ անգամ խախտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս փոփոխությունները իրականացվել են ոչ թե ընկերություններին տւոգանելու ցանկության համար, այլ այն բանի համար, որ մեր քաղաքացիները աշխատեն անվտանգ պայմաններում»,-հայտարարել է Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով, վերջին վիճակագրական տվյալներով, շինարարական օբյեկտներում մահացության դեպքերը աճել է, ինչը կտրականապես անընդունելի է:
Հեղինակ -
Edgar Barsegyan