Շինարարական կարգավորումների հարցով Իրակլի Կոբախիձեն հանդիպում է Կախա Կալաձեի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահը այս րոպեներին հանդիպում է Թբիլիսիի քաղաքապետի հետ: Խորհրդարանի մամլո ծառայության լրատվությամբ, Իրակլի Կոբախիձեն և Կախա Կալաձեն քննարկում են, շինարարական կարգավորումներին վերաբերող հարցեր:
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ ծրագրվում է խստացնել շինարարական կարգավորումները, այդ իսկ պատճառով սկսվում է աշխատանքը օրենսդրական փոփոխությունների վրա:
Ինչպես նշվում է, հանդիպմանը խորհրդարանի նախագահը և Թբիլիսիի քաղաքապետը քննարկելու են նաև այլ կարևոր հարցեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan