Շիդա Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, վարակակիրներից երեքն անչափահաս է
Շիդա Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, վարակակիրներից երեքն անչափահաս է

Շիդա Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Վարակակիրներից երեքն անչափահաս է և երեքը բուժում է ստանում տանը:

Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնակատար Սիմոն Գուլեդանիի հայտարարությամբ, վարակակիրներից երկուսը Տիրձնիսիի, մեկը՝ Նադարբազևի, մեկը՝ Գորիի բնակիչ է:

Գուլեդանիի փոխանցմամբ, վարակակիրների թվում են աշակերտների և Գորիի «Ջիպիսի» դեղատան աշխատակից: Երեխաների դպրոցում ուսումնական գործընթացն անցել է հեռավար ռեժիմի: Ինչպես նշել է Գուլեդանին, Գորիի «Ջիպիսի» դեղատան աշխատակիցը ինքնամեկուսացման մեջ է և աշխատանքը կվերսկսվի ախտահանման աշխատանքներից հետո:

Այս պահի դրությամբ Շիդա Քարթլիում սպասում են 231 նմուշի պատասխանի: