Այսօր, Շիդա Քարթլիի տարածաշրջանի հանրային առողջության կենտրոն է մատակարարվել «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը: Շվեդական-բրիտանական ընկերության կողմից արտադրված «Աստրազենեկայի» 2 600 դեղաչափերը առաքվել են Կասպի, Քարելի, Գորի և Խաշուրի:
Պատվաստանյութը նախատեսված են միայն բուժաշխատողների համար, և պատվաստումները կսկսվեն վաղվանից:
Մարտի 15-ին պատվաստվելու են «Գորմեդի» բժշկական կենտրոնի և «Գորիի» ռազմական հոսպիտալի բժիշկները: Մարտի 17-ից Կասպիի «Մեդալֆա», Քարելիի «Գորմեդի» և Խաշուրի «Նոր կլինիկայի» բժշկական անձնակազմը:
«Այսօր Շիդա Քարթլիում մենք պատվաստանյութի 2 600 չափաբաժին ենք ստացել: Այս պատվաստանյութը բախշվելու է տարածաշրջանի մունիցիպալիտետներով: Մենք սկսեցինք Կասպիից: Պատվաստանյութը կմատակարարվի Քարելիի, Խաշուրիի, Գորիի առողջապահության կենտրոններ և հաստատությունները: Պատվաստումը կսկսվի մարտի 15-ին: Առաջինը պատվաստվելու են «Գորմեդի» բժշկական կենտրոնի և Գորիի ռազմական հոսպիտալի բժիշկները: Մարտի 17-ից Կասպիի «Մեդալֆա», Քարելի «Գորմեդի» և Խաշուրի «Նոր կլինիկա» բժշկական անձնակազմերը: Առաջին փուլում պատվաստվելու են բարձր ռիսկի խմբի բժշկական անձնակազմի անդամները: Բրիգադները վերապատրաստվել են: Յուրաքանչյուր հաստատությունում կա երկու բրիգադ: Զինվորական հիվանդանոցում կա նաև մեկ պահեստային բրիգադ», – հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Շիդա Քարթլիի բաժանմունքի ղեկավար, Էկատետինե Քորչաշվիլին: