Շերազ Գասրի. Վիզաների կասեցման մեխանիզմը նախապես համաձայնեցված ընթացակարգ է՝ պարտավորությունների խախտման դեպքում ճիշտ ուղու վրա կանգնելու համար

20:37, 18.07.2025

«Վիզայի դադարեցման մեխանիզմը նախապես համաձայնեցված ընթացակարգ է պարտավորությունների խախտման դեպքում ճիշտ ճանապարհին վերադառնալու համար», – այս մասին գրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ առանցքային է փոխադարձ հարգանքը՝ ընդհանուր շահերը պահպանելու համար։

«Անվիզ ռեժիմը հիմնված է փոխադարձ պարտավորությունների վրա։ Վիզայի դադարեցման մեխանիզմը նախապես համաձայնեցված ընթացակարգ է՝ պարտավորությունների խախտման դեպքում ճիշտ ճանապարհին վերադառնալու համար։ Փոխադարձ հարգանքը կարևոր է մեր ընդհանուր շահերը պաշտպանելու համար», – գրել է Ֆրանսիայի դեսպանը։

Նմանատիպ