Շատիլին դարեր շարունակ եղել է մեր հյուսիսային սահմանների պահապանը. Մամուկա Բախտաձե
Շատիլին դարեր շարունակ եղել է մեր հյուսիսային սահմանների պահապանը. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Շատիլիում շնորհավորել է բնակչությանը ավանդական «Շատիլոբա» տոնի առիթով:

Կառավարության ղեկավարը տեղի բնակիչներին շնորհակալություն է հայտնել տոկունության և հայրենիքի հավատարմության համար և խոսել լեռան զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերի մասին:

«Այն սերը, որն այստեղ զգացվում էր այսօր, այն ուժն է, որը կփրկի Շատիլին և վրացական լեռը, այն լեռը, որտեղ ամենաշատն են պահվում վրացական գենը, վրացական ոգին և ավանդույթները: Շատիլին դարեր շարունակ եղել է մեր հյուսիսային սահմանների պահապանը: Յուրաքանչյուր վրացի և աշխարհի մշակույթ հպարտանում է այս եզակի հուշարձանով: Մենք Շատիլիում սկսել ենք վերականգնողական աշխատանքներ: Այս տարի վերանորոգվել է մեկ աշտարակ և արդեն ունենք զարգացման ծրագիր»,- հայտարարել է վարչապետը:

Մամուկա Բախտաձեն խոսել է նաև մեկ բացառիկ հուշարձանի՝ Մուցոյի կայուն զարգացման և վերականգնման հնգամյա ծրագրի մասին, որի համապատասխան իրականացվելու են վերականգնողական աշխատանքներ: