Շատ ուղղություններով առաջ ենք շարժվել, սակայն երկխոսությունը շարունակվելու է վարչապետի Բրյուսել այցից հետո. Իրակլի Կոբախիձե
Շատ ուղղություններով առաջ ենք շարժվել, սակայն երկխոսությունը շարունակվելու է վարչապետի Բրյուսել այցից հետո. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Քրիստիան Դանիելսոնի մասնակցությամբ տեղի է ունեցել ևս մեկ արդյունավետ հանդիպում: Նրա խոսքով, շատ ոլորտներում առաջընթաց կա, բայց քննարկումները կշարունակվեն վարչապետի Բրյուսել այցից հետո:

«Մենք ևս մեկ արդյունավետ քննարկում ունեցանք մեր գործընկերների հետ, մենք քննարկեցինք երկխոսությանն ու հնարավոր համաձայնությանը վերաբերող բոլոր հարցերը: Մենք շատ ուղղություններով առաջ ենք շարժվել, բայց քննարկումները կշարունակվեն նույնիսկ վարչապետի այցից հետո, որոշ հարցեր հետագա համաձայնեցման կարիք ունեն, պետք է շարունակվի երկխոսությունը: Քանի որ բանակցությունները պետք է շարունակվեն, մենք դեռ կխուսափենք մանրամասների բացահայտումից», – ասել է Իրակլի Կոբախիձեն: