Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
Լիտվայում կառավարությունը հրաժարական է տվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի վարչապետ Ինգա Ռուգինիենեն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, ինչը նշանակում է, որ հրաժարական է տվել նաև սոցիալ-դեմոկրատների գլխավորությամբ գործող կառավարությունը։
Լիտվայի 20-րդ կառավարությունը հունիսի 23-ին անցկացրել է իր վերջին նիստը, որտեղ նախարարները միաձայն հաստատել են հրաժարականի մասին բանաձևը։
«Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք հպարտանալու շատ բան ունենք։ Ձեզնից յուրաքանչյուրը նշանակալի ավանդ է ներդրել մեր պետության բարօրության և մեր ժողովրդի կյանքի բարելավման գործում։ Այսօր մենք որոշում ենք կայացնում հրաժարական տալ և կառավարության լիազորությունները վերադարձնել հանրապետության նախագահին»,- դիմելով իր նախարարներին՝ հայտարարել է Ռուգինիենեն։
Նա հերքել է այն տեսակետը, թե իբր զոհ է դարձել սեփական կուսակցությանը, և հայտարարել է, որ անցումային շրջանը բնականոն քաղաքական գործընթաց է։
Ընթացիկ խորհրդարանական ժամկետում սա Լիտվայում կառավարության վաղաժամկետ փոփոխության արդեն երկրորդ դեպքն է։