Շատ շուտով կունենանք ամբողջական պատկերը, անհրաժեշտ են արդյոք «դեղին մարշրուտկաները», թե ոչ. Կախա Կալաձե
Շատ շուտով կունենանք ամբողջական պատկերը, անհրաժեշտ են արդյոք «դեղին մարշրուտկաները», թե ոչ. Կախա Կալաձե

Մայրաքաղաքում ունեն էկոլոգիական վիճակի սուր խնդիր, օդի աղտոտման տեսանկյունից,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով մասնակցել է «Ավտոտրանսպորտային միջոցների ճանապարհի համար պիտանելիության ժամանակաշրջանային տեխնիկական ստուգման գնահատման առնչությամբ համաձայնության շինարարություն» անվանմամբ կոնֆերանսին:

Կախա Կալաձեի խոսքով, էկոլոգիական վիճակի ուղղությամբ անցկացված բոլոր հետազոտությունները կրիտիկական են:

«Մենք անցկացրել ենք հետազոտություն, որը պատրաստվում ենք ներկայացնել և ցույց տալ հանրությանը, թե ինչ միջավայրում ենք ապրում: Կարծում եմ, եթե չլինեն որոշ բարեփոխումներ, անհնար է բարելավել առկա վիճակը: Կարևոր է մեզանից յուրաքանչյուրի դերը և ներգրավվածությունը այդ գործընթացներին, որպեսզի բոլորս փոխենք այսօր էկոլոգիական վիճակը»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:

Կախա Կալաձեի խոսքով, Թբիլիսիի կառավարությունը կենտրոնական աշխանության հետ աշխատում է թե ինչպիսին կլինի մոտեցումը, կսահմանափակվի տրանսպորտը, որը չի անցել տեխնիկական զննում:

Նրա խոսքով, Թբիլիսիի քաղաքապետը մոտ ապագայում պատրաստվում է ներկայացնել տրանսպորտային քաղաքականություն, ինչ տեսլական ունի երկարաժամկետ հեռանկարում, ինչ պետք է արվի ամիսների,տարիների համաձայն, որպեսզի ուղղենք վիճակը:

«Մայրաքաղաքում տեղաշարժվում է ավելի քան 500 000 ավտոմեքենա: Այստեղից հանրային տրանսպորտի մասը որ վերցնենք, կա 650 միավոր դեղին ավտոբուս, այստեղից 143-ը՝ նոր, իսկ մնացածը շատ ծանր վիճակում է: Մնացած 96%-ը 10-ից մինչև 20 տարեկան է և 20 տարեկանից ավելի մեծ: Եթե նայենք վիճակագրությանը, ամեն տարի ներմուծված ավտոմեքենաների քանակը ավելանում է 7%-ով և հիմնականում հին մեքենաներ»,- հայտարարել է Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, դեղին ավտոբուսները և միկրոավտոբուսները շատ ծանր վիճակում են:

«Դեղին ավտոբուսները սպառել են ողջ ռեսուրսը, սակայն նորացվում է: Եթե մենք այս սահմանափակենք դրա կիրառումը, ժողովրդին պետք է: Ինչ վերաբերում է միկրոավտոբուսներին, նրանք այսօր տեղափոխում են ամենաշատ քանակությամբ ուղևոր: Այստեղ ևս ծանր վիճակ է: Մենք շատ շուտով կունենանք ամբողջական պատկերը, թե ինչպիսին պետք է լինի հանրային տրանսպորտը: Մեզ անհրաժեշտ են թե ոչ «դեղին մարշրուտկաները» և այլն»,- հայտարարել է Կախա Կալաձեն: